|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոիկաշենկոյի վարկանիշը վերջին տասը ամսվա ընթացքում կտրուկ անկում է ապրել: Սա բացատրվում է նրանով, որ երկրում առկա է ֆինանսական ճգնաժամ, առաջին անհրաժեշտության ապրանքների գները բավականին բարձրացել են, իսկ ազգային դրամը` արժեզրկվել:
Reuters-ը, հղում անելով երկուշաբթի օրը հրապարակված հետազոտության արդյունքներին, գրում է, որ 1503 հարցվածներից միայն 20.5 տոկոսն է պատրաստ քվեարկել հօգուտ Լուկաշենկոյի վերընտրման:
Նշվում է, որ Լուկաշենկոյի վարկանիշը ընտրություններից հետո ընկել է 2.5 անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է անկախ սոցիոլոգիական կենտրոնի ողջ պատմության մեջ: