|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան հայտարարել է Սիրիայի դեմ հերթական պատժամիջոցները կիրառելու մասին:
Անկարան սառեցնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ նրա ընտանիքի` Թուրքիայում ունեցած բանկային հաշիվները եւ կալանք դնում Ասադի ունեցվածքի վրա:
Թուրքական կառավարությունը տեղեկատվություն չի տրամադրում Ասադի` Թուրքիայում ունեցվածքի մասին, սակայն, ըստ թուրքական Sabah օրաթերթի, Ասադը մոտ 400-500 հազար դոլար ունի թուրքական բանկերում:
Բացի այդ` արգելվելու է որոշ սիրիացի բարձրաստիճան պաշտոնայների մուտքը Թուրքիա:
Հիշեցնենք, որ մինչ այս Թուրքիան սիրիական բեռնատար ինքնաթիռների եւ նավերի համար փակել էր իր օդային եւ ջրային տարածքները: