|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, ըստ որի` Պաղեստինի ինքնավարության ազգային վարչակարգի` իրենց անկախությունը ճանաչելու մասին խնդրանքն օրինական է. տեղեկացնում է mignews.com-ը:
Բանաձեւում միաժամանակ նշվում է, որ Պաղեստին պետության ստեղծմանը կարելի է հասնել միայն Իսրայելի հետ բանակցությունների միջոցով: Եվրախորհրդարանականները կոչ են արել իսրայելցիներին եւ պաղեստինցիներին` համաձայնության գալ մեկ տարվա ընթացքում:
«Անկասկած է, որ պաղեստինցիները սեփական երկիրն ունենալու իրավունք ունեն, նաեւ Իսրայելի իրավունքն է գոյություն ունենալ սահմաններում, որոնք կապահովեն նրա անվտանգությունը»,- ասվում է բանաձեւում: