|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մուամար Կադաֆիի վարչակարգի տապալումը օրինակ կարող է ծառայել աշխարհի այլ երկրների համար. Տրիպոլիում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը:
«Մենք համոզված ենք, որ Լիբիայի այսօրվա ժողովուրդը կոգեշնչի մարդկանց Թեհրանում, Դամասկոսում, նույնիսկ` Պեկինում եւ Մոսկվայում: Նրանց շնորհիվ մարդիկ հասկանում են, որ նույնիսկ ամենադաժան բռնակալները կարող են գահընկեց արվել, իսկ նրանց փոխարինելու կգա ազատությունն ու ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա:
Ըստ Մակքեյնի` թեեւ արաբական աշխարհում արյուն է թափվում, եւ հայտնի չէ, թե դա երբ կավարտվի, սակայն քաղաքացիները կարող են լավ ապագայի հույս ունենալ: «Կարծում եմ մեր օգնությամբ, չեմ խոսում փողերի մասին, այլ մեր տեխնոլոգիական օգնությամբ, նաեւ այլ մեթոդներով նրանց մոտ ամեն ինչ կստացվի»,- հավելել է սենատորը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Մակքեյնը, որին ընտրություններում հաղթեց ներկայիս նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի մերձեցման ամենակատաղի ընդդիմադիրներից է: Նրա կարծիքով` ՌԴ իշխանությունները խախտում են մարդու իրավունքները, իսկ ռուսական զինված ուժերը սպառնում են Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների անվտանգությանը: