|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց` 100 պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված քննադատությանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ասել է, որ ինքը համակարծիք է, որ Հայաստանի այսօրվա իրավիճակը Լևոն Տեր-Պետրոսյանի թողած ժառանգության արդյունքն է:
«Ես չէի հակասի Գերմանիայի դեսպանի ասածին»,- նշել է Էվանսը:
Նա նաև հավելել է, որ 1994-1996թթ. ընտրությունների մասին գոյություն ունեն միջազգային դիտորդների զեկույցներ: