|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի ղպտիների ոչ կառավարական կազմակերպությունները տեղեկացնում են, որ քրիստոնյաները զանգվածաբար լքում են երկիրը:
Մարդու իրավունքների եգիպտական ֆեդերացիայի զեկույցի համաձայն` Հոսնի Մուբարաքի վարչակազմի տապալումից հետո Եգիպտոսից հեռացել է ավելի քան 100 հազար ղպտի: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ երկիրը կլքի եւս 250 հազար քրիստոնյա. տեղեկացնում է mignews.com-ը:
Ղպտիների մեծ մասը մեկնում է ԱՄՆ. ներկայումս այնտեղ է հաստատվել 42 հազար մարդ: Նրանք ապաստան են գտնում նաեւ Ավստրալիայում, Կանադայում եւ Արեւմտյան Եվրոպայում:
Ըստ զեկույցի` ղպտիների` Եգիպտոսից հեռանալու պատճառը սալաֆիստական խմբավորումների սպառնալիքներն են: Վերջիններս ցանկանում են երկրում հաստատել շարիաթի կանոնները, իսկ «հեղափոխական» իշխանություններն էլ ի վիճակի չեն պաշտպանել ղպտիական եկեղեցիները նրանց հարձակումներից: