|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի շուրջ կրքերը եռում են: Նախօրեին դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներն ու երեխաները մի քանի ժամ փակել էին դպրոցին հարակից Շահումյան փողոցը` պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում:
Դպրոցի անձնակազմն ու ծնողներն անհասկանալի են համարում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշումը, որով Ռուբեն Առաքելյանն ազատվել է պաշտոնից, թեեւ հանձնել է տնօրենների քննությունը: Մարզպետարանում ուզում են այլ մարդու տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում:
Փողոցը փակած ցուցարարների հետ հանդիպել են Կոտայքի փոխմարզպետ Լյովա Միքայելյանը, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որոնք ասել են, թե 15 օրից նոր քննություն կլինի: