|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է 165 իսրայելցի զինվորականների անուններ, որոնք 2010 թվականին մասնակցել են «Մավի Մարմարա» նավի գրավմանը:
Ըստ թերթի` անունները ձեռք է բերել թուրքական հետախուզությունը` Facebook-ի եւ Twitter-ի կապերի վերլուծությամբ, նաեւ նավի գրավման եւ սոցիալական ցանցերում լուսանկարների համեմատման միջոցով:
Անունների ցուցակը ներկայացվել է Թուրքիայի դատախազությանը: Դրանում ներառված են ոչ միայն Գազայի հատված շտապող նավատորմի վրա հարձակվողների, նաեւ Իսրայելի ռազմական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների անուններ: