|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելը դաժան երկիր է, որն անխղճորեն սպանել է հարյուրհազարավոր պաղեստինցիների, մինչդեռ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները հանգեցրել են հաշված իսրայելցիների մահվան. CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ Իսրայելն զանգվածային ոչնչացման զենք ունի: Իսկ ի՞նչ ունեն պաղեստինցիները։
«Իսրայելն օգտագործում է հրեական աղետը (Հոլոքոստը)՝ իրեն որպես զոհ ներկայացնելու և մինչ օրս Գերմանիայից գումարներ շորթելու համար: Եթե Իսրայելը չկատարի Թուրքիայի պահանջները, ապա մենք չենք կարգավորի նրա հետ հարաբերությունները։ Այսուհետ Գազայի հատված ուղևորվող նավերին կուղեկցեն մեր ռազմանավերը, քանի որ այլևս անհնար է Իսրայելին վստահել»,- ասել է նա: