|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած` թերթի աղբյուրների` ՀՀԿ ղեկավարությունն առանց Սերժ Սարգսյանի օրերս խորհրդակցություն է անցկացրել իր գրասենյակում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման հիմնական սկզբունքները: Քննարկել է նաեւ կոալիցիոն գործընկերների հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալ-չգնալու հարցը:
ՀՀԿ-ականները համոզված են, որ «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունների կգնա միայնակ, եւ այդ հարցը չեն քննարկել: Խոսել են միայն ՕԵԿ-ի մասին, որոշել են շեֆին առաջարկել, որ Ա. Բաղդասարյանի կուսակցությանը «գցում անեն»: Ինչ-որ մեկը հիշել է Հենրիկ Իգիթյանի հայտնի խոսքը Գորբաչովին. «Չի կարելի, ընկերնե’ր, ամոթ է»: