|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մինչ սեպտեմբերի 21-ը Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում էր, որ ամեն ինչ արվել է` տոները հավուր պատշաճի անցկացնելու համար: Սակայն yerkir.am-ի լուսանկարչական ապարատը արձանագրել է սեպտեմբերի 21-ին` մինչ զորահանդեսը սկսվելը, Երեւանի գլխավոր հրապարակի մայթեզրերին հավասարահեռ կուտակված աղբը, որը մեր քաղաքը մաքրողները չէին տեղափոխել տարածքից ու, որպես տոնական նվեր, թողել էին ի ցույց հասարակությանը:
Ի դեպ, նախորդ օրը` մինչ ուշ գիշեր, զորահանդեսի երաժշտական ուղեկցությունն ապահովող նվագախումբն իր փորձերն էր անում, մինչդեռ մեր հավաքարարները «տոնական» աղբակույտերը զլացել էին հեռացնել տոնակատարությունների թատերաբեմից: