|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ալ Քաիդա»-ի հետ սերտ կապեր ունեցող «Աշ Շաբաբ» իսլամական խմբավորման կողմից համակարգվող սոմալիական «Անդուդուլս» ռադիոկայանը երեխաների շրջանում Ղուրանի իմացության մրցույթ է անցկացրել:
Ամենաուշագրավը մրցանակներն են եղել` զենք, նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ գրքեր, այդ թվում` Ղուրան: Այսպես` առաջին տեղը զբաղեցրած երեխան ստացել է 700 դոլար եւ Կալաշնիկովի ինքնաձիգ, երկրորդ տեղը զբաղեցնողը` 500 դոլար եւ ինքնաձիգ, իսկ երրորդ մրցանակակիրը` 2 ռումբ:
«Աշ Շաբաբ» պայքարում է Սոմալիի թույլ, սակայն ՄԱԿ-ի զորակցությունը վայելող կառավարության դեմ: Գրոհայինների գործողությունները վերջին շրջանում նվազել են, դրա պատճառը երկրի` նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներում տիրող սովն է: