|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում հանդիպում է ունենալու Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ: Հանդիպումն անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այսօր Նյու Յորքում ծրագրված է նաեւ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում քննարկվելու են Լիբիային օգնություն ցուցաբերելու հարցեր:
ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը ճանաչել է լիբիական նոր իշխանությունների լեգիտիմությունը: Սակայն Ազգային անցումայիհ խորհուրդը դեռ չի կարողանում վերահսկողություն սահմանել երկրի որոշ տարածքների վրա: Գահընկեց արված Մուամար Կադաֆիի կողմնակիցները շարունակում են դիմադրություն ցույց տալ Բենի Վալիդ, Սիրտ եւ Սաբհա քաղաքներում: Բացի այդ` տարաձայնությունների պատճառով նոր կառավարություն դեռ չի ձեւավորվել: