|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարեն Կարապետյանի հրաժարականը տհաճ անակնկալ էր ոչ միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց պատգամավորը` հավելելով, որ նրա որոշման մեջ արտառոց ոչինչ չկա:
«Նա ինձ համար անչափ գնահատելի քաղաքական գործիչ է և իմ մտերիմ ընկերը: Հիմա ավելի քան ջերմ են մեր հարաբերությունները»,- նշեց նա` շեշտելով, որ Կարեն Կարապետյանի քաղաքական կենսագրությունը վկայում է, որ նա ազնիվ, հայրենանվեր գործչի դասական կերպար է:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Տաճատ Վարդապետյանը նույնպես նշեց, որ Կարեն Կարապետյանի հետ իրենք շատ լավ, մտերիմ ընկերներ են. «Մենք միասին տասներկու տարի աշխատել ենք ԱԺ-ում, հետո երկուսս միացել ենք ՀՀԿ-ին»: