|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 12-ին` ժամը 16:25-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում` Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վերք է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, 18-ամյա Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է:
Միջադեպի առիթով կատարվում է քննություն. տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարզչության բաժինը: