|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ «Երեւան-Կենտրոնում» Օհանյանին տեղավորել են այն նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:
Այդ նույն` երկտեղանոց խցում, ի դեպ, ժամանակին պահվել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Ն. Փաշինյանը:
Նշենք նաեւ, որ թե' Մ. Օհանյանը, թե' Հ. Թամամյանը քաղաքական շրջանակներում հայտնի են եղել որպես Ռոբերտ Քոչարյանի` Ծաղկաձորում «Բուրան» քշելու ընկերներ: