|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 7-21-ը ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կգործի «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Բրազիլիայի անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Ցուցադրության շրջանակներում կներկայացվեն լուսանկարներ և վավերագրական նյութեր Բրազիլիայի հայ համայնքի, հայկական եկեղեցու, գաղութի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացված կլինեն Արևմտյան Հայաստանից Բրազիլիա գաղթած հայերի անունները:
Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրի ներքո ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացնի պատմություն և աշխարհաքաղաքականություն թեմայով կոնֆերանս: