|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարզվել է, որ երբ մարդ ստում է, նրա ճնշումը բարձրանում է, արտազատվում է հիստամին, որը խթանում է քթի լորձաթաղանթի էրեկտիլ հյուսվածքի բորբոքում: Արդյունքում մարդու քիթը սկսում է քոր գալ, բացի այդ` նկատվում է նաև զարկերակային անոթների նեղացում, արդյունքում` ձեռքերն ու ոտքերը սառչում են:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, երբ մարդն ուզում է մեկ ուրիշին իր ստի մեջ ներգրավել, նա մոտենում է այնպես, կարծես խնդրելով, որ վերջինս համագործակցի իր հետ: Սովորաբար մարդիկ իրենց խոսքը կրճատում են, իսկ խաբեբաները` ընդհակառակը: Երբ մարդն իր խոսքի մեջ օգտագործում է «հիմնականում», «երբեմն», «գրեթե երբեք» արտահայտությունները, ամենայն հավանականությամբ, նա ինչ-որ բան է թաքցնում: Որևէ բան հորինելու համար նրան ժամանակ է պետք:
Սուտ խոսելիս նկատվում է ադրենալինի արտազատում, որը խթանում է բերանի չորացում: Այստեղից էլ մարդու մոտ առաջանում է որևէ բան խմելու կամ հազալու ցանկություն: Խաչած ձեռքերը, բերանին մոտեցրած բաժակը կամ սեղմած բռունցքները նույնպես կարող են խոսել մարդու ստելու մասին: