|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այս անգամ այն անցկացվել է Մարտակերտի ուղղությամբ` Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: