|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը անհիմն է համարում Wikileaks կայքում հրապարակված պնդումները, թե 2008-ի նախագահական ընտրություններում պետք է անցկացվեր երկրորդ փուլ։ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված դիվանագիտական հեռագրում նման պնդում էր արել Երեւանում Միացյալ Նահանգների գործերի նախկին հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, որի գնահատմամբ) ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած քվեների քանակը անհամեմատ ավելի բարձր է եղել պաշտոնական 21.5 տոկոսից։
«Նրա՞նք են կազմավորել տեղամասերը, նրա՞նք են հաշվել քվեաթերթիկները, նրա՞նք են հաշվել կողմ ձայները, նրա՞նք են ամփոփել ընտրության արդյունքները, որ նման հայտարարություններ են անում»,- հարցնում է ԿԸՀ նախագահը։