|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 24-30-ը Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում կայացել է մոնոներկայացումների «Վիդլունիա» 12-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը ներկայացրել է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի Զարուհի Խաչատրյանը` Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք...» ներկայացումով:
350 հանդիսատեսի համար նախատեսված լեփ-լեցուն դահլիճի ու փառատոնի պատվավոր հյուրերի կողմից Զարուհի Խաչատրյանի խաղը գնահատվել է շատ բարձր: Ներկայացումից հետո անցկացված քննարկմանը, որին մասնակցել են տարբեր երկրների ոլորտի պատասխանատուներն ու պրոֆեսիոնալները, դրվատանքով են անդրադարձել Զարուհի Խաչատրյանի դերասանական խաղին ու բեմական խոսքին:
Դերասանուհին արժանացել է փառատոնի «Ազգային բնութագրի լավագույն մարմնավորում» անվանակարգի դիպլոմին: