|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հին աղվեսները թող որոնեն իրենց մեջ». անդրադառնալով Wikileaks-ի վերջին հրապարակումներից մեկին, որում Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանված է «հին աղվես», այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն իր համար ոչ թե հակառակորդ է, այլ քաղաքական մրցակից, «ավելի մատչելի է եւ ավելի կատարյալ, քան օտար ափերից եկած ինչ-որ ուղերձներ»:
«Եթե դրսից պետք է մեր առաջին նախագահին անվանեն աղվես, դա ինձ համար վիրավորական է: Պարզապես հասցեատերը չկա, որ ես էլ վիրավորեմ»,- նշեց ՀՀԿ գործիչը: