|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանի սպանության գործի շրջանակներում նախապատրաստվում են նյութեր` դեպքին մասնակից այլ անձանց ևս ձերբակալելու համար։ Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց զինադատախազ Գագիկ Կոստանյանը, յուրաքանչյուր անձ, դեպքի յուրաքանչյուր մասնակից խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, դիրքից։
«Ես կարող եմ երաշխավորել, որ որևէ հովանավորչության մասին խոսք լինել չի կարող, քանի որ սա ոչ միայն հանցագործություն է, այլև անբարոյականություն»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ ինքն անձամբ է ստանձնել գործի օպերատիվ, բազմակողմանի, լիարժեք քննությունը։
Այս պահին արդեն կան մեղադրյալներ, կալանավորված անձ, և կասկածյալների ու մեղադրյալների թիվը դեռ կավելանա։