|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շաբաթ օրը`գիշերը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի գյուղից 700 մ հեռու, դեռևս չպարզված հանգամանքներում, «Հովեր» մակնիշի 14 ՕՍ 892 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, որի հետևանքով վարորդը` Երևան քաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 1981թ. ծնված Արմեն Արզումանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, մինչ փրկարարների տեղ հասնելը Ա.Արզումանյանին դուրս են բերել ավտոմեքենայից, սակայն շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխելիս նա մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից և հանձնել իրավապահ մարմիններին: