|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին օրերին ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատները» իրար ձեռքից խլխլում են պետքարտուղարության պաշտոնյաներին ու հանդիպումներ կազմակերպում նրանց հետ: Բայց եթե ՀԱԿ-ից Լ.Զուրաբյանը, Դ.Շահնազարյանն ու Ա.Ավագյանը իրենք են վազում ԱՄՆ դեսպանատուն, ինչը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին, ապա հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, «Ազատ դեմոկրատները» կուսակցության գրասենյակում են ընդունում պետքարտուղարության պաշտոնյաներին:
Սակայն հանգիստ թողնենք «Ազատ դեմոկրատներին», քանի որ Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերում այս նորաստեղծ կուսակցության ղեկավարության անունը չի շոշափվում: Մեզ առավելապես հետաքրքրում է ՀԱԿ առաջնորդի մերձավորագույն զինակիցների դեսպանատուն վազելու շարժառիթները կամ դրդապատճառները: Իսկ այդպիսիք, բնականաբար, չէին կարող չլինել, մանավանդ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված Wikileaks-յան գրոհից հետո, որի հրապարակած փաստաթղթերը չափազանց աննպաստ են ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի համար: