|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանական իշխանությունները դպրոց են վերադարձնում աշակերտների դաստիարակության դաժան մեթոդները. տեղեկացնում mignews.com-ը:
Երկրի կրթության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ հարկավոր է թույլատրել ուսուցիչներին ֆիզիկական ուժ կիրառել անկարգապահ աշակերտների նկատմամբ, այդպիսով` վերականգնել լոնդոյան անկարգությունների հետեւանքով խաթարված` մեծահասակների հեղինակությունը:
«Թույլ տվեք պարզ խոսել: Եթե որեւէ հայր ներկայումս դպրոցում լսի` «ներեցեք, մենք իրավունք չունենք ֆիզիկապես պատժելու ձեր երեխային», ապա այդ դպրոցը ճիշտ չէ: Խաղի կանոնները փոխվել են»,- հայտարարել է նախարարը: Նա նաեւ ցանկություն է հայտնել, որ դպրոցներում ավելի շատ լինեն տղամարդ ուսուցիչները, հատկապես` տարրական դասարաններում:
Կառավարությունը մտադիր է նաեւ այս աշնանից դպրոցներում աշխատանքի ընդունել նախկին զինծառայողների: