|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 1-ի նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսել է շնորհավորական ուղերձով:
Կառավարության անունից գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով Հայաստանի քաղաքացիներին, ընտանիքներին, աշակերտներին և ուսանողներին` վարչապետը նշել է, որ այս օրն ունի իր առանձնահատուկ խորհուրդը։
«Գիտելիքի նկատմամբ մեր ազգը միշտ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք, և մեր պարտականությունն է սերմանել սերը դեպի գիտելիք, քանի որ դա է ապահովելու մեր երկրի բարգավաճ զարգացումն ապագայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը։