|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում գործող կրպակների ամբողջ թափով ապամոնտաժմանը զուգահեռ Հրազդանի կիրճում ավարտին են հասցվում շքեղ ռեստորանային համալիրի կառուցապատման աշխատանքները:
«Վենեցիա» անունով ռեստորանային համալիրը պատկանում է … Կարեն Կարապետյանին: Դժվար չէ պատկերացնել, թե որքան «դրայվ» եւ «քյաշ» է պահանջվել այս շինության կառուցման համար:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` այս ռեստորանը հավակնում է դառնալ Երեւանի էլիտար եւ ամենաթանկ ռեստորաններից մեկը, եւ այս «քաղաքաշինիչ» նախաձեռնությանը շուք հաղորդելու համար Կարեն Կարապետյանն առաջիկայում այն բացելու է անձամբ` սեփական ռեստորանի բացմանն ի նպաստ դնելով սեփական անձը: