|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնական Sony Corp, Toshiba Corp եւ Hitachi Ltd ընկերությունները միավորվում են` սմարթֆոնների եւ տեսախցիկների համար հեղուկբյուրեղային էկրաններ ստեղծելու համար:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, միավորման արդյունքում կստեղծվի Japan Display ընկերությունը, որը մասնագիտացված է լինելու սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների համար հեղուկբյուրեղային դիսփլեյների արտադրությամբ։ Նախատեսվում է, որ ընկերությունը ստեղծվելու է մինչեւ 2012 թվականի գարունը:
Պետական Inonovation Network Corp. of Japan ընկերությունն այս գործում ներդրել է 2.6 միլիարդ դոլար, եւ հետագայում նրան է պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը:
Սպասվում է, որ ճապոնական այս երեք հսկա ընկերությունների միավորումը շուկայից դուրս է մղելու շուկայի առաջատար Sharp Corp-ին: