|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները խիստ նկատողություն եւ նախազգուշացում են ստացել` մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում «շատ խոսելու» համար:
Նախազգուշացումը հատկապես արդիական է դարձել ՀԱԿ-իշխանություն երկխոսության եւ դրա առկախման ֆոնին, երբ որոշ հանրապետականներ` անկախ իրենց կամքից, մի քիչ ավելին են ասել, քան պետք էր: Թերեւս, հենց դրանով է բացատրվում լրագրողների հետ շփումներում աչքի ընկնող ՀՀԿ-ականների` վերջին շրջանում որդեգրած խիստ զգուշավոր կեցվածքն ու ասուլիսներում հնչող «լղոզված» պատասխանները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետո օրերս նման խիստ նկատողության է արժանացել նաեւ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, երբ ասուլիսներից մեկում լրագրողները նրա բերանից բառացիորեն աքցանով հանեցին բառեր ու արտահայտություններ, որոնք նա հակված չէր բարձրաձայնելու: