|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Մինեսոտայի նահանգի 32-ամյա բնակիչ Մարկ Ջեյմս Նելսոնին 6 շաբաթական փոքրիկի կողերը կոտրելու մեղադրանք է ներկայացվել: Քրեական գործի տվյալներով` նա այնքան է սեղմել երեխայի իրանը, քանի չի լսել ոսկորների ծրթծրթոցը:
Ըստ myFOXtwincities.com-ի` այդ հրեշավոր արարքի պատճառն այն է եղել, որ Նելսոնը զայրացել է երեխայի մոր վրա` քեմպինգ գնալ-չգնալու հարցում:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ երեխայի 24 կողերից 22-ի կոտրված են` չհաշված 37 այլ կոտրվածքները, լյարդի արյունազեղումները, թոքերի եւ աչքերի վնասվածները: Երեխան նաեւ ներքին արյունահոսություն է ունեցել: Նրանք հրաշքով է հաջողվել փրկել:
Եթե Նելսոնին մեղավոր ճանաչեն, նա 20 տարով կազատազրկվի եւ 30 հազար դոլարի տուգանք կվճարի: