|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զրահապատ 6 Mercedes ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը հատել է Լիբիայի եւ Ալժիրի սահմանը: Այդ մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի MENA գործակալությունը `վկայակոչելով լիբիացի ապստամբների աղբյուր:
Դեռեւս հնարավոր չէ ստուգել այդ տեղեկատվությունը, եւ պարզ չէ, թե ովքեր են եղել ավտոմեքենաներում, սակայն գործակալության աղբյուրը պնդում է, որ Լիբիայից Ալժիր են փախել բարձաստիճան պաշտոնյաներ, հնարավոր է` նաեւ Կադաֆին ու նրա որդիները:
Ալժիրի իշխանությունները դեռ մեկնաբանություններ չեն տալիս: