|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան պատճառով երկրում երեկ անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, նախնական հաշվարկներով, հաղթում է պետության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը. նա հավաքել է 51 տոկոսից ավելի ձայն:
Բացի Անկվաբից, այդ պաշտոնին հավակնում էին վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Ռաուլ Հաջիմբան:
Դիտորդները որեւէ լուրջ խախտում չեն գրանցել, մինչդեռ Հաջիմբան այսօր հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա` երեկ ամբողջ գիշեր իր ընտրական շտաբը նույնպես հաշվարկներ է արել: