|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սթիվ Ջոբսը, ով չորեքշաբթի օրը հրաժարվել էր Apple ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից, դեռեւս չի հրաժարվի նաեւ Walt Disney ընկերությունում ունեցած իր պաշտոնից. ասել է Disney-ին մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ջոբսը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը 2006 թվականի հունվարին 7.4 միլիարդ դոլարով գնել է Pixar անիմացիոն ստուդիան. այդ գործարքը ղեկավարել է Ջոբսը:
Ներկայումս Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Ջոբսի տեղակալ Թիմ Քուքը:
Mashable-ը հաղորդում է, որ Ջոբսի հեռանալուց հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 7 տոկոսով: