|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Պամելա Ստատակիսին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել Պամելա Ստատակիսին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նոր ղեկավարությանը կհաջողվի իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Ռոման Պարամոնովը պատմել է գրասենյակի ապագա ծրագրերի մասին` նշելով, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է ԼՂՀ-ում մարդասիրական ծրագրերի իրականացումը:
Վասիլի Աթաջանյանը հանրապետության իշխանությունների անունից պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեությանը: