|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հարյուրավոր սիրիացի փախստական կանանց, որոնք բնակություն են հաստատել Թուրքիայի հարավում գտնվող փախստականների ճամբարում, պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ. գրում է թուրքական Aydinlik պարբերականը:
Պատմությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ բռնաբարված կանանցից ավելի քան 250-ի մոտ հղիության թեստը դրական արդյունքներ է ցույց տվել:
Ըստ թերթի` ոմն Աբդո Ասլաներին պատկանող հողատարածքում գտնվող ճամբարի անվտանգության ծառայության աշխատակիցները, համաձայնության գալով պաշտոնատար անձանց հետ, փախստական կանանց դուրս են բերել ճամբարից եւ ստիպել զբաղվել պոռնկությամբ: