|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Թուրքիայում դատարանը փոխծովակալի եւ երկու գնդապետի ձերբակալման թույլտվություն է տվել:
Ինչպես տեղեկացնում է Аnadolu գործակալությունը, ձերբակալությունն իրականացվում է «Բալյոզ» գործողության մասնակիցներին վնասազերծելու շրջանակներում: Այդ գործով արդեն ձերբակալվել է բանակային գեներալների տասներորդ մասը:
Փոխծովակալ Դենիզ Քորան ձերբակալվել է երեկ եւ դատապարտվելու է նավատորմի ղեկավարության սպանությունը նախապատրաստող հանցագործ խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Իսկ գնդապետները ձերբակալվել են 2003-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու մեղադրանքով:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարում է, որ դավադրությունը սկզբնավորվել է 2002-ի ընտրություններում իրենց հաղթանակից անմիջապես հետո: