|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Orange fitness ակումբում ավարտվեցին տղամարդկանց թենիսի մրցումների եզրափակիչ մենախաղերն ու զուգախաղերը: Մրցանակային տեղերի համար պայքարն ընթացավ Երևանի թենիսիստների միջև:
Խաչատուր Խաչատրյանը 6/3,6/3 հաշվով առավելության հասավ Աշոտ Գևորգյանի նկատմամբ և ճանաչվեց առաջնության հաղթող: 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Դանիելյանը, ով 4/6, 6/4, 6/3 հաշվով հաղթեց Թորգոմ Ասատրյանին:
Տղամարդկանց զուգախաղերում անգերազանցելի էր Խաչատուր Խաչատրյան- Աշոտ Գևորգյան զույգը, որը 6/4, 5/7,11/9 հաշվով հաղթեց Հոնրիկ Նիկողոսյան-Հարություն Սարինգուլյան զույգին: