|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գազայի հատվածից «Քասամ» հրթիռներով հրթիռակոծվել են իսրայելական հարավային տարածքները: Զոհվել է 8, վիրավորվել` մոտ 40 մարդ:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, ի պատասխան` իսրայելական բանակի ինքնաթիռները գնդակոծել են գազայի հատվածի 7 նշանակետ: Գազայի հյուսիսում ռմբակոծվել են զենքի արտադրության ֆաբրիկան եւ ահաբեկչական գործունեության հետ կապված երկու այլ թիրախներ: Հարավում ոչնչացվել է 2 թունել, որոնցով մաքսանենգ ճանապարհով զենք է տեղափոխվել:
Պաղեստինյան աղբյուրների համաձայն` Գազայի հատվածում զոհվել է 1 մարդ, ըստ որոշ տվյալների` դեռահաս, 5-ը վիրավոր են: