|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առաջիկա աշնանը թեժ պալքար է սպասվում ոչ միայն ընդդիմություն-իշխանություն ճակատում, այլև հենց իշխանության ներսում: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ ցուցակում հայտնվելու մրցավազքն այնքան մեծ է, որ իշխանական որոշ օղակներ սկսել են կոմպրոմատներ հավաքելու բուռն աշխատանքը:
Որոշ իշխանական խմբավորումներ մտադիր են փչացնել և վարկաբեկել մյուսներին, որ սրանց վարկանիշն ընկնի այնքան, որ Սերժ Սարգսյանը «ստավկա» անի իրենց վրա: Մասնավորապես, թերթին հասած հասած տեղեկություններով, կոմպրոմատներ են հավաքվում Արմեն Աշոտյանի, Սամվել Նիկողոսյանի, Էդուարդ Շարմազանովի վրա: Սրանք այն անձինք են, որ ընտրությունների շրջանում պետք է իրենց ուսերին կրեին ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի PR-ն իրականացնելու գործը: Նշված կոմպրոմատներն արդեն հոդվածների տեսք են ստանում եւ շուտով էլեկտրոնային կայքերի կամ թերթերի էջերում կհայտնվեն: