|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ազատ կյանք Քրդստանում» կուսակցության ներկայացուցիչները զինավարժություններ են անցկացնում Հայաստանում. այս մասին տեղեկացնում է իրանական tehrantimes.com կայքը:
«PJAK ահաբեկչական խումբն Արևմտյան Ադրբեջանի հարավում պարտություն կրելուց հետո շարժվել է նահանգի հյուսիսային մասեր»,- ասել է Իրանի բանակի գնդապետ Ազիզ Հասան Աքդամը:
Գնդապետի խոսքով՝ նահանգի հյուսիսում անվտանգությունն ուժեղացվել է, և Մակուի սահմանապահները կարող են դիմագրավել յուրաքանչյուր գրոհ: Իսկ այն վայրերում, որտեղ սահմանապահներ չկան, տեսախցիկներ են տեղադրվել։ Ըստ նրա` PJAK-ի որոշ անդամներ զինավարժություններ են անցկացնում նաև Հայաստանի որոշ շրջաններում։
Հարցի կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունն արդեն դիմել է Իրանի իշխանություններին՝ լուրի իսկությունը ճշտելու համար, սակայն համոզված են, որ այն կհերքվի։