|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիական Ժողովրդագրական հետազոտությունների ազգային կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն`Աֆրիկայում տեղի ունեցող ակտիվ ժողովրդագրական գործընթացների հետեւանքով 2100 թվականին երկրագնդի ամեն երրորդ բնակիչը սեւամորթ է լինելու: Ներկայումս այդ մայրցամաքում է բնակվում երկրագնդի բնակչության 1/7-ը:
Այս տարվա վերջին երկրագնդի բնակիչների թիվը կհասնի 7 միլիարդի, իսկ հետագա 100 տարում այդ ցուցանիշն առանձնապես չի փոխվի, կլինի 9-10 միլիարդ:
Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, ֆրանսիացի մասնագետների հաշվարկներով` 2050-ին երկրագնդի ամենախիտ բնակեցված պետությունը կդառնա Հնդկաստանը` առաջ անցնելով Չինաստանից: