|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2011թ. օգոստոսի 16-21-ը Արագածոտնի մարզի «ՀԱՍԿ» (Հայ ազգային սկաուտական շարժում) ՀԿ-ի Բյուրականի սկաուտական բանակավայրում ՀՀ անկախության 20-ամյակին ընդառաջ տեղի կունենա «Անկախությունը մենք ենք» խորագրով մանկապատանեկան, երիտասարդական ճամբար-բանակում:
Բանակումի նպատակներն ու խնդիրներն են նպաստել հոգեպես ու ֆիզիկապես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդիպատրաստմանը, ծրագրին մասնակից մանուկներին ու երիտասարդներին ծանոթացնել սկաուտական կենսակերպին, նպաստելերեխաների ու երիտասարդների ինքնաճանաչողության զարգացմանը, օգնել նրանց անհատական հատկանիշների ուկարողությունների բացահայտմանը:
Բանակումին մասնակցելու են ավելի քան 300 հոգի:
Բանակումի պաշտոնական բացումը (դրոշակի արարողությամբ) տեղի կունենա օգոստոսի 16-ին` ժամը 19:00-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի սկաուտական բանակավայրում: Պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 20-ին` ժամը 19:30: