|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իր կողմնակիցներին կոչ է արել «պատրաստվել ազատագրական պայքարի» հանուն ապստամբների կողմից գրավված քաղաքների. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Ուղերձի ձայնագրությունը հեռարձակվել է լիբիական պետական հեռուստաընկերությամբ: Քադաֆին կոչ է արել «ազատվել դավաճաններից եւ ՆԱՏՕ-ից»: Ի դեպ, ձայնագրությունն անորակ է եղել եւ որոշ տեղերում անհասկանալի:
Մինչդեռ ապստամբները հայտարարել են դեպի Տրիպոլի իրենց առաջխաղացումների մասին: Մարտեր են ընթանում մայրաքաղաքից հարավ գտնվող Էզ Զավիա եւ Գարիյանա քաղաքների համար: