|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիևի Պեչորսկի դատարանը մերժել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանների միջնորդությունը` երաշխավորության դիմաց նրան ազատ արձակելու:
Իսկ ուկրաինական լրատվամիջոցների ավելի վաղ տարածած տեղեկատվությունը, իբր միջնորդությունը բավարարվել է եւ Տիմոշենկոն շուտով ազատ կարձակվի, իրականությանը չի համապատասխանում:
Ավելի վաղ Յուլիա ՏԻմոշենկոյին ազատ արձակելու խնդրանքով դատարանին դիմել էր նաեւ Ուկրաինայի հոգեւոր առաջնորդ պատրիարք Ֆիլարետը:
Նա կոչ էր արել հաշվի առնել, որ Տիմոշենկոն ուղղափառ եկեղեցի հետեւորդ է եւ հարգված քաղաքական գործին ինչպես Ուկրաինայում, այնպես էլ արտասահմանում: