|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սուտը՝ անսքող, բացարձակ սուտը, վաղուց արդեն դարձել է հայրենի ներքին քաղաքականության գլխավոր աշխատանքային գործիքը։
Քաղաքական գործիչներից ոչ ոք առանձնապես չի մտահոգվում, թե ոնց է վաղը նայելու հայրենակիցների աչքերին, ինչ է ասելու՝ մերկացված լինելով սովորական գռեհիկ ստի մեջ։ Այդպիսին են կանոնները, ստում են բոլորը, եւ արժե՞ արդյոք ամաչել։
Սակայն կա հայրենի սուտասանների մեջ նաեւ ամենասուտասանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Երբ խոսք է գնում նրա մասին, ակամա մտաբերում ես հանճարեղ Շչեդրինին, որն իր հերոսներից մեկի մասին ասել է. «Անկեղծորեն նա կարողանում է միայն բարձրաձայն փռշտալ»։ Չստող Բագրատյանը, կարծում ենք, արդեն օտարոտի տպավորություն կթողներ, ինչպես «Փլեյբոյ» պոռնոամսագիրը՝ դպրոցական գրադարանում։