|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական Ալանյե հանգստավայրում հանգստացող մոտ 100 ռուսաստանցի զբոսաշրջիկներ դիմել են տեղի բժշկական հաստատություններ սննդային թունավորման ախտանշաններով: Զբոսաշրջիկներից 8-ը դեռեւս հիվանդանոցում են. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Club Gunes Garden հյուրանոցում, ուր անմիջապես ժամանել են Թուրքիայի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, որոնք սննդի եւ ջրի փորձանշումներ են վերցրել:
Վարակի բնույթի եւ աղբյուրի մասին հայտնի կդառնա միայն փորձաքննությունից հետո: