|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիպրոսի վարկանիշը երկու աստիճանով իջեցվել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության կողմից: Այս հանգամանքը բացատրվում է Կիպրոսի տնտեսության խնդիրներով: Կանխատեսվում է, որ 2011-ին այս երկրի ՀՆԱ-ն զրոյական աճ է ունենալու, իսկ մյուս տարի` 1 տոկոս:
Moody’s-ը նշում է, որ երկրի տնտեսության վրա մեծ ազդեցություն է ունեցել հարեւան Հունաստանի տնտեսական ճգնաժամը, ինչպեսեւ վերջերս ռազմակայաններից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունը: Դրա հետեւանքով դադարեցվել էր Կիպրոսի ամենամեծ էլեկտրակայանի աշխատանքը. այն պետության էլեկտրաէներգիայի մոտ 60 տոկոսն է մատակարարում: