|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 7-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվում է «Դալին եւ սյուրռեալիստները» հավաքածուն:
Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք` Դալիի և սյուրռեալիստական ուղղության այնպիսի ճանաչված նկարիչների նկարներ, ինչպիսիք են Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Իրինա Բախտամյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են նաեւ հայ նկարիչների 40 աշխատանք: «Ներկայացված են այն նկարիչների նկարները, որոնց մոտ զգալի է սյուրռեալիզմի ազդեցությունը, ինչպես, օրինակ, Երվանդ Քոչարը, Սերգեյ Փարաջանովը, Հակոբ Հակոբյանը, Լեւոն Թութունջյանը»,- ասաց նա:
Ի. Բախտամյանի խոսքերով` Սալվադոր Դալիի ցուցահանդեսի շրջանակներում այցելուների թվի աննախադեպ աճ է գրանցվել:
«Այցելում են հիմնականում երիտասարդները, որոնց մոտ զգացվում է հետաքրքրություն դեպի սյուրռեալիզմը»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկայում սպասվում են շատ հետաքրքիր ծրագրեր:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ