|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախում կազմակերպվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարում 16 բեյրութահայ պատանիներ են հանգստանում: Այս մասին «Երկիր»-ին հայտնել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով` ճամբարի երկրորդ հոսքի բացումը տեղի է ունեցել այսօր. յուրաքանչյուր հոսքում հանգստանում են շուրջ 200 հոգի: Ընդհանուր առմամբ, ճամբարը բաղկացած կլինի 3 հոսքից: Հանգստացողները հիմնականում հանրակրթական դպրոցների 11-րդ դասարան փոխադրված տղաներ են:
Ճամբարը, նաեւ սփյուռքահայ պատանիների մասնակցությունը, բացառությամբ թռիչքի ծախսերի, նախարարի հավաստմամբ, կազմակերպվում է պետության հաշվին: